Ունաի Էմերին`«Արսենալ»-ի հաղթանակի մասին
Սպորտ
Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ֆուլհեմ»-ին:
Հանդիպմանը անդրադարձել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:
«Չեմ կարծում, որ սա մեր լավագույն խաղն էր: Առաջին գոլից հետո կարող էինք ավելի ինքնավստահ խաղալ: Երկրորդ խաղակեսում բարելավեցինք խաղի վերահսկողությունը և շատ պահեր ստեղծեցինք: Երջանիկ ենք և միևնույն ժամանակ հանգիստ, քանի որ գիտենք` յուրաքանչյուր խաղ բարդ է: Կշարունակենք կատարելագործվել: Այս խաղի արդյունքը ստեղծեցին ոչ միայն մեկնարկային կազմի խաղացողները, այլև փոխարինման դուրս եկածները»,- մարզչի խոսքը մեջբերում է «Արսենալ»-ի կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)