Հայտնի են Եվրասիական թվային պլատֆորմի մրցույթի Հայաստանի կիսաեզրափակչի հաղթողները
Արտաքին Քաղաքական
Ամփոփվել են Հայաստանում անցկացվող Եվրասիական թվային պլատֆորմի մրցույթի Հայաստանի կիսաեզրափակչի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Earlyoneа»-ն, որը հերթերի կառավարման համակարգ է և թույլ է տալիս ընկերություններին խնայել ռեսուրսները և այցելուների ժամանակը, «Kamurj»-ը, որը ԵԱՏՄ-ում արտադրողների և հումքի մատակարարների միջև համագործակցության հարթակ է, «Արմաթ լաբորատորիա»-ն, որը ստեղծում է ինովացիոն լաբորատորիաներ դպրոցականների շրջանում հմտությունների զարգացման համար և «Shadowmatic» գլուխկոտրուկ խաղը:
Կիսաեզրափակիչը տեղի է ունեցել Երևանում հոկտեմբերի 6-ին «Դիջիթեք» ցուցահանդեսի շրջանակում: ԵԱՏՄ-ի Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գծով խորհրդի անդամ (նախարար)Կարինե Մինասյանը տեղեկացրել է, որ ավելի վաղ անցկացվել է 4 կիսաեզրափակիչ:
«Երևանում կայացածը վերջինն էր: Մենք հիմա ունենք 20 մասնակից, որոնք հայտնվել են եզրափակչում: Մենք կարող ենք ասել, որ այս մրցույթը հաջողությամբ է իրականացվել»,-ասել է Կարինե Մինասյանը:
Կիսաեզրափակչի հաղթողները կարող են մասնակցել եզրափակչին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Երևանում կայանալիք«Եվրասիական շաբաթ» ֆորումի շրջանակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)