Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Զոլաքար գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման համար կպահանջվի եւս շուրջ 600 միլիոն դրամ

Հայաստան

 Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ամենահրատապ ու կենսական խնդիրը մնում է խմելու ջրի մատակարարման համակարգի նորացումը, որի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի հունիսից եւ շարունակվում են մի քանի փուլերով:

Ինչպես  տեղեկացրեց Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը, Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման նախագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 2,9 միլիարդ դրամ, որից վերջին երեք տարիների ընթացքում պետական միջոցներից կամ տեղական բյուջեից ներդրվել է շուրջ 1 միլիարդ 555 միլիոն դրամ, ինչի արդյունքում ավարտվել է 18 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին, 11 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցի, վեց աղբյուրակապի, օրվա կարգավորիչ 3 ջրամբարների, 2 քլորակայանների կառուցումը: Շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի եւ Զոլաքարի համայնքապետարանի տրամադրած միջոցների հաշվին:

«Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգը մինչ այժմ սնվում է 2 հիմնական աղբյուրներից եւ խորքային հորերից, որոնց քանակությունը քայքայված ներքին ցանցի առկայության պայմաններում բացառապես չի բավարարում 7 հազար բնակչություն ունեցող գյուղի պահանջները: Գյուղի բնակչությունը խմելու ջուր ստանում է 2-3 օրը 1 անգամ՝ 1 ժամ տեւողությամբ: 2016 թվականին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից մեր գյուղի ջրամատակարարման համակարգի արտաքին ցանցի կառուցման համար հատկացվել է 1 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչի արդյունքում կառուցվել է 18 կիլոմետր երկարությամբ ջրատարի արտաքին ցանց, վեց աղբյուրակապ, օրվա կարգավորիչ 3 ջրամբար, 2 քլորակայան: Ծրագիրն ավարտվել է 2016 թվականի դեկտեմբերին, ամբողջությամբ:

Շուրջ 60 միլիոն դրամ կազմել է Զոլաքարի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագրի երկրորդ փուլը, որը նախատեսում է ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի կառուցում, մեկնարկել է 2017 թվականին, որտեղ հիմնական ներդրումը կատարվել է Զոլաքարի գյուղապետարանի ֆոնդային բյուջեի միջոցներից՝ 86 միլիոն դրամի չափով: Այդ գումարն, ի դեպ, նախատեսված էր Զոլաքարի մանկապարտեզի հիմնանորոգման համար, սակայն, ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից, ներդրվեց ջրատարի ներքին ցանցի մայր գծի կառուցման համար, քանի որ այն անցնում է գյուղի կենտրոնական փողոցով, որը նաեւ Մարտունի քաղաքը, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ գյուղերն իրար կապող միջհամայնքային ճանապարհ է հանդիսանում, եւ որն այդ ժամանակ կապիտալ նորոգման էր ենթարկվում պետական միջոցներով:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն անհնարին կլիներ իրականացնել, մինչեւ որ նորոգված չլինեին նրա տակով անցնող բոլոր կոմունիկացիաները, այդ թվում՝ խմելու ջրատարի ներքին ցանցը եւ թվով 13 դիտահորերը: Այդ աշխատանքները կատարվեցին մեր միջոցների հաշվին, ինչի արդյունքում կառուցվեց 3 կիլոմետր 200 մետր երկարությամբ ջրատարի ներքին ցանց եւ 13 դիտահոր: Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հերթական ներդրումը կատարվեց այս տարի, շուրջ 200 միլիոն դրամի չափով: 9 միլիոն դրամի չափ էլ կազմեց Զոլաքարի համայնքապետարանի ներդրումը: Մայիս-սեպտեմբերի ընթացքում 4 ուղղություններում կառուցվեցին 6,5 կիլոմետր երկարությամբ ջրատարի ներքին ցանցեր, որոնք օրվա կարգավորիչ ջրամբարներից միանում են մայր ջրագծին: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար արդեն հատկացվել է 45 միլիոն դրամ, որից 13 միլիոն դրամը կկազմի Զոլաքարի գյուղապետարանի համաֆինանսավորումը:

Այս միջոցներով մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտի հասցնել 5-րդ եւ 23-րդ թաղամասերում ջրատարի ներքին ցանցի կառուցման եւ ներտնային միացումների աշխատաքները: Շինարարության մրցույթը հայտարարված է, իսկ աշխատանքները, հավանաբար, կմեկնարկեն հոկտեմբերի երկրորդ կեսից: Բայց սրանով մենք կառուցած կլինենք գյուղի ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի մոտ 22 տոկոսը, կամ 67 կիլոմետր ընդհանուր ցանցի 11 կիլոմետրանոց հատվածը:

Մնացած թաղամասերում ներքին ցանցի կառուցման, ներտնային միացումների աշխատանքների համար կպահանջվի եւս շուրջ 600 միլիոն դրամ: Մնացած աշխատանքները կփորձենք ավարտել եկող տարիների ընթացքում, բավարար միջոցներ ստեղծելուն պես, փուլ առ փուլ, քանի որ պահանջվող միջոցները վեր են մեր բյուջեի հնարավորություններից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:Այժմ Զոլաքարում խմելու շուրջօրյա ջրամատակարարումից օգտվում են երկու թաղամասերի մոտ 250 ընտանիքներ, որտեղ հիմնովին ավարտված է ներքին ցանցի կառուցումը:

ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի իրականացման դեպքում եւս երկու թաղամաս կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ գյուղի մյուս քսան թաղամասերը կշարունակեն մնալ ջրազուրկ՝ բավարարվելով 2-3 օրը մեկ տրվող ու մեկ ժամ տեւողությամբ անորակ ջրի մատակարարմամբ: Խմելու ջուրը Զոլաքար է բերվում է Վարդենիսի լեռնաշղթայի «Մեծ թամբի ձոր» կոչվող աղբյուրներից, որոնց հզորությունը գնահատվում է 15-30 լիտր/վայրկյանի սահմաններում, ինչպես նաեւ Զոլաքարին մոտ գտնվող «Գռաղբյուր» կոչվող երկու աղբյուրներից: Սակավաջուր տարվա նվազագույն քանակությունն անգամ կբավարարի գյուղի պահանջները:«Գյուղի համար կենսական նշանակության այնպիսի հարց է լուծվում, որին բնակիչները սպասում են ավելի քան 4 տասնամյակ:

Հին ներքին ցանցը, որը կառուցվել է 1960-ական թվականներին, ասբեստի խողովակներով, արդեն կորցրել է շահագործման պիտանիությունը: Ջրամատակարարման համակարգի նորացման ծրագրի ավարտից հետո հաշվիչներ կտեղադրվեն սպառման բոլոր կետերում, որպեսզի, մի կողմից, խմելու ջուրը բավարարի բոլոր տնտեսությունների կարիքներին, մյուս կողմից էլ՝ կարողանանք ջրամատակարարումը դարձնել վերահսկելի եւ կառավարելի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված