Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Աղքատ երեխայի համար հաց գողացողը հանցագործ չէ». բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց

Հասարակություն

Սիսիանցի բազմազավակ մայր Հասմիկ Սարգսյանը 10 000 դրամ գողանալու համար դատապարտվել է 6․5 տարվա ազատազրկման։ Դեռևս նախորդ իշխանության օրոք հարցը բարձրացրել են որոշ հասարակական կազմակերպություններ՝ բողոքելով Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ 

Առաջին անգամ թավշյա հեղփոխությունից հետո հարցը կրկին բարձրացվում է։ Մի խումբ կամավորներ հավաք են կազմակերպել Վճռաբեկ դատարանի դիմաց՝ «Արդարությունը չի կարող ոտնահարվել»,  «Աղքատ երեխայի համար հաց գողացողը հանցագործ չէ»,  «Աղքատ լինելը հանցագործություն չէ», «Երկրում աղքատությունն է հանցագործություն» գրությամբ պաստառներով։ Նրանց պահանջն է՝ վարույթ ընդունվի Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը, որով հնարավորություն կընձեռվի բեկանել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների անարդար վճիռները և կկանխվի կնոջ ազատազրկումը և նրա խնամքի ներքո երեխաների զրկումը խնամողից։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց այսօրվա հավաքի կազմակերպիչներից՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ այս խնդիրը բարձրաձայնելով՝ շատ ավելի գլոբալ խնդիր են բարձրաձայնում, քանի որ Հասմիկ Սարգսյանի նման շատ կանայք կան, որոնց հանդեպ անարդար դատավճիռ է իրականացվել՝ զրկելով նրանց անչափահաս երեխաներին մայրական խնամքից։

«Մենք ունենք օրինակ, որ ամուսինը երեխաների աչքի առջև սպանել է կնոջը, սակայն նրան ընդամենը 3 ու կես տարվա ազատազրկման է դատապարտել դատարանը, սակայն այս դեպքում Հասմիկ Սարգսյանի կողմից գումար հափշտակելու նպատակը եղել է իր անչափահաս երեխաների համար անհրաժեշտ սնունդ գնելը»,-նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ հարցով նաև դիմել են պետական այրերին, որովհետև այստեղ նաև խնդիր ունի պետությունը այնքանով, որ մարդկանց արարքները շատ դեպքերում բխում են սոցիալապես անապահով վիճակից՝ մարդիկ, զրկված լինելով պետության պարտավորություն հանդիսացող սոցիալական ապահովությունից, հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ այստեղ կա մեկ այլ խնդիր՝ իրականում գողացված գումարը ոչ թե 10 000 դրամ է, այլ 4000․ «Հասմիկ Սարգսյանը քննիչի պարտադրանքով 4000 դրամը գրել է 10 000 դրամ»։

Զարուհի Հովհաննիսյանը նաև նշեց, որ Հասմիկ Սարգսյանը 10 օր առաջ է վիրահատվել և չի կարողանա մասնակցել այսօրվա հավաքին։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցն այս թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար զրուցեց նաև Հասմիկ Սարգսյանի հարևանի՝ Սամվելի հետ, որը նշեց, որ նա միշտ է գողություն կատարել, սակայն գյուղացիներից միայն մեկն է բողոքել։

Հարցին՝ ինչպիսի՞ սոցիալական վիճակում է ապրել Սարգսյանը՝ հարևանը պատասխանեց․ «Այնպես, ինչպես բոլորս»։

Հասմիկ Սարգսյանի հարևանը նաև նշեց, որ այս պահին նրանից որևէ տեղեկություն չունեն և արդեն տևական ժամանակ է՝ չեն հանդիպել նրան։ «Երեխաներից մեկը, ամենայն հավանականությամբ, մոր մոտ է, մի երեխան հորաքրոջ մոտ, տղան ծառայում է, իսկ մեծ աղջիկն ամուսնացած է»։ 

Արմինե Արմենակյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված