Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով «Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրել Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան 

Նախկին նախարարների 150 оրերը. ո՞ր ծրագրերը մնացին կիսատ

Վերլուծական
Արդեն անդրադարձել ենք պաշտոնաթող մարզպետներին և նրանց կատարած աշխատանքին, այժմ վերլուծենք ԲՀԿ և ՀՅԴ քվոտայով նախարարական պորտֆելները ստացած և օրերս դրանց հրաժեշտ տված նախարարների՝ այս կարճ ժամանակահատվածում կատարած աշխատանքը:
 
Մասնավորապես, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Աշոտ Հակոբյանն այս հինգ ամիսների ընթացքում բավական ակտիվ աշխատանք է կատարել. նախարարության անմիջական կուրացիայի ներքո «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ տրանշում մայիսի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել է 6.5 կմ երկարությամբ բետոնե պատվածք, արժեքը 3.2 մլրդ դրամ է, ինչը կազմում է 2018 թվականի պլանով նախատեսված աշխատանքերի 29 տոկոսը: Բացի այդ, չմոռանանք, որ մեծամասամբ հենց Տրանսպորտի և կապի նախարարության ջանքերի արդյունքն էր, որ Վրաստանի կառավարության կողմից ընդունված հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Բացի այդ, Հակոբյանի թիմը տրանսպորտի բնագավառում 3 օրենսդրական նախաձեռնությունների փաթեթներ է կազմել եւ ուղարկել շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, մնում է՝ դրանց ընթացք տրվի:
 
Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը հողօգտագործողներին ոռոգման կաթիլային ցանցով ապահովելու վերաբերյալ բավական հաստափոր ծրագիր էր մշակել: Հուսանք, որ նրա հաջորդը ամենայն լրջությամբ կվերաբերվի նախորդի մշակած ծրագրերին: Խաչատրյանի նախարարության ամիսները նաեւ ուղեկցվեցին գյուղմթերքի թանկացումներով, չնայած, չմոռանանք` էժանացավ բանանը` 900-ից դառնալով 500-550 դրամ:
 
ԲՀԿ քվոտայով Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Ռոստոմյանն իր պաշտոնավարման ամիսներին հասցրել է բավական մեծ ծավալի աշխատանք կատարել՝ թարմացվել է փրկարար ծառայության համազգեստների բազան, վերանորոգման աշխատանքներ են սկսվել հանրապետության բոլոր փրկարար ջոկատներում: Ստուգումներ են իրականացվել ե՛ւ Երեւանի, ե՛ւ մարզային գազալցակայաններում, հայտնաբերվել են խախտումներ, ժամանակ տրվել թերությունները շտկելու համար: Պետք է նշել, որ մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Ռոստոմյանը զբաղեցնում էր սպորտի նախարարի պաշտոնը և այդ պաշտոնում էականորեն բարձրացել էր համաշխարհային սպորտում Հայաստանի դիրքն ու դերը:
 
ՀՅԴ քվոտայով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցրած Արծվիկ Մինասյանը թերևս «ամենաանհաջողակն» է. նա 2016 թվականին նշանակվեց տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զարգացման նախարար, ապա` բնապահպանության, հետո` դարձյալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, այժմ նորից՝ գործազուրկ: Մինասյանի պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսական աճը կազմել է 8.3 տոկոս, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ներդրումային բում այդպես էլ չստացվեց՝ չնայած Մինասյանը բազմիցս էր հայտարարում որ բիզնեսը շահագրգռված է Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, այնուամենայնիվ, գործնականում դա չարտահայտվեց: Մինասյանի հաջողված ծրագրերից կարելի է առանձնացնել Հայաստանում շաքարի երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ կատարված աշխատանքները:
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանն այս կարճ պաշտոնավարման ընթացքում դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ: Նախարարության ամենակարեւոր ձեռքբերումների շարքում է ոչ միայն հանքավայրերի աշխատանքների նկատմամբ օրենքով սահմանված խիստ վերահսկողություն սահմանելը, այլ նաև այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով ընտանիքների համար հուլիսի 1-ից բանակցությունների հետեւանքով նվազել է, որի համար վճարել են 10 դրամով ավելի քիչ, իսկ գազի համար` 20 դրամով պակաս՝ էականորեն թեթևացնելով քաղաքացիների սոցիալական բեռը:
 
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքի անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկին նախարար Լեւոն Ֆահրադյանը այս կարճ ժամանակահատվածում զբաղված է եղել միայն քաղաքացիների և հրամաններ ընդունելով: Ստացվում է՝ վերջինս աշխատաժամանակի մեծ մասը անցկացրել է աշխատասենյակում, մինչդեռ նախարարի, այն էլ՝ սպորտի նախարարի նման նստակյացությունը բնավ չէր կարող նպաստել Հայաստանում վերոնշյալ ոլորտի զարգացմանը:
 
Ինչպես և մարզպետներինը՝ նախարարների աշխատանքը ևս մնացել է կիսատ, դժվար է ասել՝ նրանց մշակած ծրագրերը ռազմավարությունները, ոլորտների զարգացման հայեցակարգերը կաշխատե՞ն երկարատև հեռանկարում, թե՝ ոչ, սակայն մի բան ակնհայտ է՝ այս կարճ ժամանակահատվածում էլ կատարվել է բավական մեծ ծավալի աշխատանք, և այս նախարարների մեծ մասը իրենց հաջորդներին փոխանցելու են քիչ թե շատ «ոտքի կանգնեցրած» ոլորտներ:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները
Ամենադիտված