Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, «Տոյոտա Երևան»-ի նախագահ, գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 (կաշառքի օժանդակություն) հոդվածով։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։
«Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Միայն կարող եմ ասել, որ մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1-ի գործի հետ»,- նշեց նա։
Բատիկյանի փոխանցմամբ, Մայրապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Փաստաբանի խոսքով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանն այս պահին քննում է միջնորդությունը։
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունն այժմ էլ որևէ տեղեկություն չի հայտնում քրեական գործի մասին։
Նշենք, որ այս գործով հարցաքննվել և որպես վկա է ներգարավվել նաև գործարար Սիլվա Համբարձումյանը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին