Երազում եմ «Ռեալ»-ում խաղալու մասին. Էդեն Ազար
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2020թ.-ին:
«Չեմ պատրաստվում ստել, երազում եմ «Ռեալ»-ում խաղալու մասին: Երբ արթնանում եմ և ցանկանում եմ լքել «Չելսի»-ն, երբեմն էլ ցանկանում եմ մնալ: Բարդ է որոշել, երբ խոսքը գնում է ապագայիս մասին»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ մադրիդյան կողմը նույնպես ցանկանում է իր թիմում տեսնել ֆուտբոլիստին և պատրաստ է գնել Ազարին՝ հունվարին կայանալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կարդացեք նաև` «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Ազարին ու Նեյմարին


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)