«Ուրարտու»-ն մեկնարկեց պարտությամբ
Սպորտ
Երևանի «Էրեբունի»-ն հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում` առավելության հասնելով «Ուրարտու»-ի նկատմամբ:
Առաջին քառորդում «Էրեբունի»-ն առավելություն ուներ, որն արտահայտվում էր նաև խաղի հաշվի վրա` 18:23: Երկրորդ կեսում ևս «Էրեբունի»-ն առավելություն ուներ: Ի վերջո` կանոնավոր առաջնության մեկնարկում «Ուրարտու»-ն պարտություն կրեց 59:70 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Էրեբունի»-ի բասկետբոլիստ Ակեմ Էչոլն է` 26 միավորով:
Հոկտեմբերի 9-ին կկայանա ևս մեկ հանդիպում` ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի հետ: Անդրանիկ տուրի առաջին խաղում «Արագած»-ը 81:73 հաշվով հաղթեց «Արթիկ»-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)