ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարաթյամբ
Հայաստան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունն առաջիկա ժամերի ընթացքում կտարածի հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Հայտարարության տեքստն արդեն պատրաստ է, մեկ երկու խմբագրական շտկումներից հետո այն կհրապարակենք։ Հայտարարության տեսքտին իրենց համաձայնություն են տվել խմբակցության բոլոր պատգամավորները՝ այդ թվում և նրանք, ովքեր առավոտյան միացել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ մեկնարկած ստորագրահավաքին»,-մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրած պատգամավորների թիվը 16-է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)