Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Երբ հրաժարական կտա վարչապետը և երբ կարձակվի ԱԺ-ն. մանրամասներ ընթացակարգից

Քաղաքական

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են և պետք է տեղի ունենան հնարավորինս արագ: Նա ընտրությունների անցկացման ժամկետ էր նշել դեկտեմբերը, սակայն հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն, ինչպես նշում են իշխանական կողմի ներկայացուցիչները, ըստ էության, խոչընդոտելու է արտահերթ ընտրությունների անցկացմանը: 

Ի՞նչ ընթացակարգ է գործում արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար, ե՞րբ կարող է արձակվել Ազգային ժողովը, ե՞րբ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, այս և այլ կարևոր հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ:

- Ի՞նչ ընթացակարգով են քաղաքական ուժերը գնում խորհրդարանական ընտրությունների:

- Համաձայն Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 103-րդ հոդվածի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվում են Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ: Դրա վերաբերյալ ՀՀ նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:

Այս դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ:

Հաշվի առնելով այսօրվա իրողությունները, կարող ենք խոսել ոչ թե հերթական, այլ՝ արտահերթ ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները, համաձայն օրենսգրքի 104-րդ հոդվածի, անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Նախագահը արտահերթ ընտրություններ նշանակելու մասին  հրամանագիր է հրապարակում ԱԺ-ն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում  ոչ ուշ, քան քվեարկությունից 25 օր առաջ:

Ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածը, հավանաբար, փոփոխության կենթարկվի, քանի որ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ սահմանվում է, որ ԱԺ (արտահերթ) ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Ազգային Ժողովի արձակումից հետո 12 օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ:

Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում կկայանան 2018 թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում:

- Ե՞րբ կարող է արձակվել Ազգային Ժողովը:

- Ազգային ժողովի արձակման իրավական թերևս միակ միջոցը ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի կիրառումն է: Համաձայն այդ հոդվածի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հետևաբար, կարող ենք փաստել, որ Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո ԱԺ-ն 14 օր ժամանակ ունի խուսափելու արձակումից:

- Ե՞րբ է պաշտոնապես սկսվելու ընտրությունների քարոզարշավը:

- Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները ևս կարգավորված են օրենսգրքով: Ըստ այդմ, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ:

Քվեարկության և դրան նախորդող (լռության) օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

Նախընտրական քարոզչության կարգավորման վերաբերյալ նախատեսվում է էական փոփոխություններ և լրացումներ: Այսպես, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացված օրենքի նախագծով սահմանվել են  նախընտրական քարոզչություն համարվող իրավիճակները, որոնք խմբավորված են 5 նույնասեռ խմբերում, ինչպես նաև ԱԺ ընտրության երկրորդ փուլի նախընտրական քարոզչության մեկնարկի ժամկետը (երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից):

ՀՀ-ում վերջին 2-3 օրերի սրընթաց զարգացումները հիմք են տալիս պնդելու, որ այս փոփոխությունները կընդունվեն ԱԺ-ի կողմից և առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ դրանք կգործեն:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված