Արմեն Աշոտյանի պատասխանը՝ ՀՔԾ-ի տարածած հայտարարությանը
Քաղաքական
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հատուկ քննչական ծառայության՝ իրեն վերաբերող հայտարարության առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հետևյալը ․
«Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։
Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ ԶԼՄ-ների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։
Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենեւին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հարցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։
Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)