Լիբանանի նախագահը ժամանում է Երևան
Հայաստան
Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:
Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր