Վրաերթ Լոռու մարզում. 47-ամյա հետիոտնը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հոկտեբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ՝ 47-ամյա Քնարիկ Մարտիրոսյանին։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած, փախուստի դիմած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)