«Թումո» կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել Ազգային ժողովի աշխատակիցների միջև
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի բակից միմյանց հետ վիճաբանելու և միմյանց հարվածներ հասցնելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվել է, որ այդ քաղաքացիներն են՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Էդուարդ Բադոյանը և 32-ամյա Միսակ Վարդանյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Է. Բադոյանն աշխատում է Ազգային ժողովի հասարակության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, իսկ Մ. Վարդանյանը՝ Ազգային ժողովի ավտոտրանսպորտային բաժնի վարիչի տեղակալ։
Նշված անձինք հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)