«Ռեալ»-ը դատի է տվել պորտուգալական թերթին` Ռոնալդուի գործով հրապարակման համար
Սպորտ
«Ռեալ»-ը դատի է տվել պորտուգալական Correio da Manhã թերթին՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված սկանդալի մասին հայտարարության համար:
Թերթը գրել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կամքով է գումար վճարել Քեթրին Մայրոգանի լռության համար: Հիշեցնենք, որ ամերիկուհին Ռոնալդուին մեղադրում է բռնաբարության մեջ:
«Նյութում առկա է կեղծ տեղեկություն, որը կարող է լրջորեն վնասել ակումբի հեղինակությանը: «Ռեալ»-ը որևէ կապ չունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված իրադարձությունների հետ: Ակումբը թերթից պահանջում է տեղեկատվության ամբողջական հերքում»,–տեղեկացնում է «Ռեալ»-ի կայքը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»-ում և մադրիդյան ակումբը լքել է այս տարվա ամռանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)