Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Կրակոցներ, վիրավորներ, այրվող մեքենա. ինչ է տեղի ունեցել Վանաձորում

Իրավունք

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Գ. Նավոյանը, «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ` Գ.Դավթյանը և «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ` Ա. Սեդրակյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության փորձ կատարելը, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը:

«Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ, երբ ինքնությունը դեռևս չպարզված անձը, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց՝ իր մոտ պահած հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել: Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողություններով պարզվել է, որ վերոհիշյալ կրակոցները կատարվել են սև «ՎԱԶ-21074» մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից, որով և ենթադրյալ հանցանք կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նույն օրը՝ ժամը 18:05-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունից ստացված հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 15/1 հասցեի մոտ հայտնաբերվել է ՎԱԶ-21074 մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ այրվող վիճակում: Կատարված դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել և վերցվել են 30 պարկուճ»,- ասացին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

«Նկատի ունենալով, որ փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է միաժամանակյա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն, հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել են մոտ երկու տասնյակ անձինք: Բուժօգնության դիմած քաղաքացիները ճանաչվել են տուժող: Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ ավելացնելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված