Ամեն ինչ հաջողվել է բարձր մակարդակով․ Աննա Հակոբյանը՝ Ֆրանկոֆոնիայից իր տպավորությունների մասին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, այսօր լրագրողների հետ զրույցում կիսվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին իր տպավորություններով և մանրամասնեց, թե ինչ առաջարկներ է ստացել:
«Ես հրավիրել եմ մեր հյուրերին կրկին այցելել Հայաստան, նրանք սիրով ցանկություն են հայտնել կրկին այցելել և նրանք էլ են իրենց հերթին են մեզ հրավիրել։ Ես լավ եմ զգում, որ մեր երկիրն այսքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար, անկախ նրանից, թե որ երկրից են իրենք եկել, ինչ մշակույթի և մենթալիտետի կրող են։ Նրանք իսկապես շատ լավ ժամանակ անցկացրին և տպավորված են ամեն ինչից, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերվել է։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ այդ ամենի համար, որ մենք կարողացել ենք այդպիսի տպավորություն թողնել և ամեն ինչ հաջողվել է այդպիսի բարձր մակարդակով»։
Աննա Հակոբյանը հավելեց, որ հյուրերն իրենց հետ տանելու են ջերմ տպավորություններ և ենթադրում է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք անպայման կվերադառնան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)