Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում
Արցախ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-
Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Եվրախորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու եվրոպական խորհրդարանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և ընդգծել այդ հարցում դիվանագիտական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի հեռանկարներին և Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցերին:
ԵԽ պատգամավորի հանդիպումն այնուհետև շարունակվել է «Արցախի Հանրապետություն-
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը և փոխհամագործակցության այլ ուղղություններին վերաբերող թեմաներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում