Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ) Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել 

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ

Քաղաքական

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ:Ուղերձում, մասնավորապես, ասված է.  

«Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման և Հայաստանի բոլոր կողմերում ու նաև Արցախում դպրոցներ բացելու համար:

Մեսրոպ Մաշտոցն էր, որ անցնելով աշխարհից աշխարհ՝ ստեղծեց և Հայաստան բերեց Հայոց այբուբենը, որն այլևս դարձավ մեր ազգային ու հոգևոր ինքնության պահպանման ամենամեծ գրավականը: Բայց նա Հայաստան բերեց նաև ժամանակի գիտության ջահը, որն իր աշակերտները, բորբոքելով և ավելի պայծառ լույս տալով, վերադարձրին աշխարհին:

Այդ նրանք ու իրենց աշակերտներն էին, որ ստեղծեցին Հայոց մշակույթի Ոսկեդարը, նրանք էին, որ Հայաստանում սկզբնավորեցին Թարգմանչաց շարժումը և հայերեն թարգմանեցին ու Մաշտոցյան այբուբենով հավերժացրեցին ժամանակի մեծ մտածողների գործերը: Իսկ նրանց ստեղծած մարդկային մտքի գրավոր հուշարձանները աշխարհի համար առ այսօր համարվում են գիտական մանրակրկիտ ուսումնասիրության առարկա ու անընդհատ թարգմանվում են ամենատարբեր լեզուներով:

Եվ հիմա խոսքս ձեզ եմ ուղղում, սիրելի աշակերտներ և ուսանողներ.

այսօր աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների լսարանները ձեզ են սպասում: Գնացե´ք, սովորե´ք, յուրացրե´ք ժամանակակից գիտության վերջին նվաճումները: Բայց միշտ հիշե´ք, որ Թարգմանչաց շարժման ամենամեծ խորհուրդը զարգացած Հայաստանի տեսլականն էր, և այդ շարժումը սկզբնավորեցին նրանք, ովքեր այն դժվարին ժամանակներում տեսնում էին վաղվա Հայաստանը:

Նրանք ժամանակի մտքի հսկաներից էին, աշխարհը կանչում էր նրանց, խոստանում էր ամեն ինչ, բայց գնում ու սովորում էին՝ աչքերի առջև ունենալով Հայաստանի պատկերը և շտապում վերադառնալ: Որովհետև Թարգմանչաց շարժումը Հայաստանին նվիրվելու անդրժելի խոստում էր: Ու Հայաստանում էլ ստեղծեցին այն իսկապես մեծ արժեքները, որոնք օտարության մեջ հաստատապես չէին ստեղծվելու:

Այսօր մենք ունենք պաշտպանված և զարգացող Հայաստան ու Արցախ, իրականացնում ենք կրթական ոլորտի հիմնարար բարեփոխումներ, որոնք նոր ու լայն ճանապարհ են բացելու ձեր առջև: Բարի երթ ձեզ: Միայն հիշեք, որ վաղը պիտի այդ ճանապարհով էլ վերադառնաք Հայրենիք և ձեր գիտելիքներն այստեղից ի սպաս դնեք Հայաստանի, Արցախի ու աշխարհի զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Թարգմանչաց տոնի առթիվ, մաղթում առողջություն, խաղաղություն և բարօրություն»:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ. իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ նորաօծ եպիսկոպոսներին Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը «Այդ ու տեւական ժամանակ ԶՈՒ ստորաբաժանումների տարբեր առիթներով կատարվող երգացանկում «Պատերազմ եք գնում», «Գետաշեն» ու մնացյալ ազգային-հեղափոխական երգերը կա՞ն»..»․ Մանուկյանը արձագանքել է ՊապիկյանինՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. ՍուրենյանցԱրթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է չբացահայտել Մարտի 1-ի գործը․ Արթուր Խաչատրյան Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել ԵՄ-ն Ռուսաստանի հետ բանակցություններում Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ)Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբԼարսը բաց է Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա» Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. ՓաշինյանԱֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալ
Ամենադիտված