Բակո Սահակյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)