Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Որո՞նք են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հիմնական արդյունքները

Արտաքին Քաղաքական

Հայաստանում կայացավ երկրի անկախացումից ի վեր ամենամասշտաբային միջազգային իրադարձությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Նման միջոցառման կազմակերպումն, անշուշտ, պահանջել է թե՛ դիվանագիտական, թե՛ կազմակերպչական հսկայական ջանքեր: Այժմ, երբ գագաթնաժողովը բարեհաջող կերպով ավարտվել է, ցանկալի է հետադարձ հայացք գցել և գնահատել՝ ի՞նչ տվեց այն Հայաստանին:

Արդյունքներն ամփոփելիս նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագթնաժողովի նախագահությունը (ՖՄԿ) մի երկրից մյուսին չի փոխանցվում ռոտացիոն կարգով, ինչպես ընդունված է մի շարք այլ կառույցներում (օրինակ՝ ՇՀԿ, ԵՄ, ԵԱՏՄ): Կառույցի նախագահության ստանձնումը հայկական կողմի նախաձեռնողականության և ակտիվ աշխատանքի արդյունք է, ինչը պետք է գնահատել ըստ արժանվույն:

 

Միջազգային կապերի ամրապնդում

 

Բավական բարձր մակարդակի կազմակերպված նման լայնամասշտաբ միջոցառման հյուրընկալումն, անշուշտ, դրական է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա:  Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն, ընդ որում՝ նրանցից 38-ը ներկայացված էր երկրի ղեկավարի մակարդակով: Նման ներկայացուցչական մասնակցությունը մի կողմից վկայում է նախապատրաստական աշխատանքների բարձր արդյունավետության, մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության մասին: Ամիսներ առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում, գաղտնիք չէ, որ միջազգային հանրության շրջանում Հայաստանի նկատմամբ ձևավորվել է բավական դրական ընկալում, ինչն արտահայտվում էր նաև Երևանում տեղի ունեցած երկկողմ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էր ժամանել ավելի քան 3500 հյուր, իսկ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լուսաբանման, «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսին մասնակցելու համար՝ շուրջ 600 լրագրող: Նման մեծաքանակ հյուրերի և լրագրողների ներկայությունը բավական լավ հնարավորություն էր աշխարհի շուրջ 274 մլն ֆրանսախոսների շրջանում Հայաստանի և հայկականի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից: 

Գագաթնաժողովը բավական լավ հնարավորություն էր նաև ՀՀ արտաքին կապերի զարգացման և ամրապնդման համար: 2003թ.-ին որպես դիտորդ, 2008թ.-ին որպես ասոցացված անդամ, իսկ արդեն 2012թ.-ից՝ որպես ՖՄԿ լիիրավ անդամ, Հայաստանը բավական ակտիվ օգտագործել է կառույցի ընձեռած հնարավորությունները՝ մի շարք երկրների հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ (Կոնգո, Նիգեր և այլն), իսկ որոշների հետ՝ էլ ավելի ամրապնդելով երկկողմ փոխգործակցությունը: Չնայած տարածական հեռավորությանը՝ աֆրիկյան, ասիական երկրների հետ նման կապերի առկայությունը Հայաստանի համար բավական կարևոր է՝ մի կողմից փոխգործակցության ներուժի բացահայտման և իրացման, մյուս կողմից՝ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության տեսանկյունից: Երևանյան գագաթնաժողովը ևս այս առումով բավական լավ հարթակ ծառայեց ՖՄԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հանդիպումների կազմակերպման, երկկողմ հարաբերությունների քննարկման, օրակարգի հստակեցման և, ինչու ոչ, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

Գագաթնաժողովը թերևս էլ ավելի կարևորվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցով: Հատկանշական է, որ Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ էր այցելում Հայաստան: Թեև այցը կրում էր աշխատանքային բնույթ, այն բավական հագեցած էր և առավել ամրապնդեց վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած հայ-ֆրանսիական երկխոսությունը:

Բավական ջերմ մթնոլորտում անցավ նաև Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը, որը Կանադայի վարչապետի առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին, ինչպես նաև ձեռք են բերել առանձին պայմանավորվածություններ, օրինակ՝ Հայաստանի և Կանադայի միջև օդային փոխադրումների երկկողմ հնարավոր համաձայնագրի, զբոսաշրջիկների ընտանքիների և գործարարների շփումները դյուրացնելու մեխանիզմների վերաբերյալ:

 

Երևանյան հռչակագիր

 

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց նաև Երևանյան հռչակագիրը, որի նախապատրաստական աշխատանքներում բավական մեծ ջանքեր են գործադրվել: Այս առումով կարևոր էր, թե ինչ ձևակերպումներ տեղ կգտնեն այդ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նախկինում՝ 2010, 2012, 2014 և 2016 թվականներին տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ ընդունված բանաձևերում եղել է անդրադարձ (հիմնականում միանման) Ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ ՖՄԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել «բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա», ինչպես նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Ինչ վերաբերում է Երևանյան հռչակագրին, ապա այն նույնպես ֆրանկոֆոն տարածքների հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության առնչվող դրույթներ է պարունակում: Այս առումով կարելի է առանձնացնել 18-րդ և 19-րդ կետերը: 18-րդ կետում, մասնավորապես, ասվում է, որ երկրները պարտավորվում են. «Քննադատել միջազգային հումանիտար իրավունքի ցանկացած խախտում, ինչպես նաև հումանիտար հարցերի ինստրումենտալիզացիան և քաղաքականացումը, կոչ անել պաշտպանել հակամարտության գոտիների քաղաքացիական բնակչությանը և երաշխավորել նրանց հիմնարար իրավունքները և ազատություններն, ինչպես նաև ապահովել արագ և անխոչընդոտ հումանիտար մուտք»:

Հռչակագրի 19-րդ կետում նշված է. «ՄԱԿ նպատակներին և սկզբունքներին համաձայն՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածությանն առնչվող ճգնաժամերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում խթանելու երկխոսությունը, և միջնորդությունը՝ այդ ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում ենք  հակամարտությունների կանխարգելման  կարգավորման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»:

Եթե 19-րդ կետը աջակցություն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, 18-րդ հոդվածում անդրադարձ կա հակամարտության գոտիներում քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիայի, հիմնարար իրավունքների ոտնահարման, հումանիտար խնդիրների քաղաքականացմանը. ցավալի երևույթներ, որոնք ադրբեջանական կողմի քաղաքականության մաս են:

 

ՖՄԿ ընդլայնում

 

ՖՀԿ Երևանյան գագաթնաժողովը կարևոր էր նաև հենց կառույցի ընդլայնման և զարգացման տեսանյունից: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցան կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրություններ և այդ պաշտոնում ընտրվեց Ռուանդան ներկայացնող Լուիզ Մուշիկիվաբոն: Միևնույն ժամանակ, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն և Սերբիան ստացան Ֆրանկոֆոնիայի ասոցացված անդամի, իսկ Գամբիան, Իռլանդիան, Լուիզիանան (ԱՄՆ) և Մալթան՝ դիտորդի կարգավիճակ: Ըստ էության, սա ՖՄԿ նկատմամբ հետաքրքրության, կառույցի զարգացման և ընդլայնման ևս մեկ կարևոր ցուցիչ է:

Ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանյան գագաթնաժողվի արդյունքները՝ կարելի է նշել, որ այն հաջողված և բավական լավ փորձ էր Հայաստանի համար՝ ինչպես նման մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման, այնպես էլ՝ այն միջազգային կապերի զարգացման և ամրապնդման համար ծառայեցնելու տեսանկյունից:

 

Նարեկ Մինասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված