Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է Հայաստանում երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի է 

Պաշտոնյայի որդու մասնակցությամբ հեղափոխության դեմ ձվերով կռվի և մահացու ավտովթարի ստվերային կողմերը

Քաղաքական

Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերոջ՝ Արտեմ Աբրահամյանի որդու մասնակցությամբ մահացու ելքով վթարի գործը անհայտ ընթացք է ստացել:

Այսպիսով՝ 2017թ. հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալի՝ Արտեմ Աբրահամյանի որդին՝ Ռոբերտը Lexus jeep LX570 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր «Մերսեդես» մակնիշի մեքենային, որի հետևանքով Մերսեդեսի վարորդը՝ 1988թ. ծնված Էդուարդ Ղևոնդյանը, հիվանդանոցում ուշքի չգալով, մահացել էր։

Սակայն ականատեսները պնդում են, որ Ռոբերտ Աբրահամյանը վթարից հետո դիմել է փախուստի, որից հետո ինչ-որ անձինք մեքենայի վրայից հանել են պետհամարանիշերը։ Սակայն հետո նույն՝ 07 TO 777 համարանիշերի ավտոմեքենայի անձնագիրը, ինչպես նաև Ռոբերտ և Արտեմ Սբրահամյանների վարորդական իրավունքների վկայականները հայտնաբերվել են մեքենայից։  Ի դեպ, Ռոբերտ Աբրահամյանը վարորդական իրավունքը ձեռք էր բերել պատահարից երեք օր առաջ՝ ծննդյան 18-ամյակին։

Այնուհետև վթարի հաջորդ օրը, առավոտյան ժամը 07։00-ին, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ և ձերբակալվել է։

2017թ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը փաստի առթիվ հարուցել է քրեական գործ ՀՀ Քր․ օր․-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով, այն է` ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և պատահարի վայրը լքելը։ Սակայն դատական դեպարտամենտից մեզ տեղեկացրին, որ գործը դատարան չի մտել, դատական տեղեկատվական համակարգում այն չկա, իսկ Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին գրավոր հարցում ուղարկել:

Ռոբերտ և Արտեմ Աբրահամյաններին ճանաչողները  մեզ փոխանցեցին, որ վերջիններիս ֆինանսական դրությունը կայունացել է Արտեմ Աբրահամյանի հոր՝ քաղաքապետարանում պաշտոնի անցնելուց հետո: Նրանց են պատկանում 07 777 թվերով մի շարք մեքենաներ, մասնավորապես, Mercedes-Benz W222, Lexus jeep LX570, Lexus GS 350 7 SLS մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում գտնվող մի քանի հարկանի տունը:

Սակայն այս ամենով դեռ ամեն ինչ չի ավարտվում, քանի որ մենք համացանցում գտանք մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ ապրիլի 23-ին՝ հեղափոխության ժամանակ, մեքենաներին և մարդկանց ձվերով հարվածում։

Ինչպես նաև տեսանյութում պարզ երևում է, որ ձվերով հարվածողների գլխավոր դերակատարներից է 19-ամյա Ռոբերտ Աբրահամյանը, իսկ ցուցումներ տվողների շարքում են նաև Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Արտեմ Աբրահամյանը և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Աղաբաբյանը։ 

Նշենք, որ Ռոբերտ Աբրահամյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում է ազատության մեջ և չի ծառայել:

Նշենք նաև, որ մեր հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք Քննչական կոմիտեին ուղարկված մեր հարցման պատասխանը, ինչպես նաև ոստիկանությունը մինչ այդ կտեղեկացնի՝ արդյո՞ք նյութեր պատրաստվել են ապրի 23-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ձվերով միջադեպի մասով: 

Արմինե Միքայելյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերելՄիջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի 20 զոհ և ավերված շենքեր. Կոլումբիայի արևմուտքը ցնցել է 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժը Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետՀիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել «Յաբլոկո» կուսակցությունը հեռացվեց Պետդումայի ընտրություններից (տեսանյութ)Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի
Ամենադիտված