Մակեդոնիայի հավաքականի մարզիչը` Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու կարծիքով` Ջիբրալթարից կրած պարտությունը կարող է մոտիվացիոն լինել Հայաստանի թիմի համար:
«Մենք հաշվի չենք առնելու այն, որ Հայաստանը մի քանի օր առաջ պարտություն է կրել Ջիբրալթարից: Կենտրոնանալու ենք բացառապես մեր գործողությունների վրա: Պարտությունը ձեր հավաքականի համար կարող է ավելի մոտիվացնող լինել հակառակորդի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:
Անգելովսկու կարծիքով Մակեդոնիան թեպետ խմբում առաջատար է, սակայն դեռևս վաղ է մտածել Եվրոպայի առաջնության մասին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում