Համառ պայքար է լինելու դաշտում. Գորան Պանդևը` Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմի ավագ Գորան Պանդևը կարծում է, որ Հայաստանի ընտրանին լավ որակներ ունեցող թիմ է:
«Հայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է և ի սկզբանե կարծում էինք, որ հենց Հայաստանի և Մակեդոնիայիի թիմերը կպայքարեն խմբում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար: Մենք 3 խաղից ունենք 9 միավոր, իսկ նրանք ունեն միայն 3 միավոր: Վստահ ենք, որ վաղը համառ պայքար է լինելու դաշտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:
Մակեդոնիայի թիմի ավագի խոսքով՝ թիմերի առաջին խաղում Մակեդոնիայի ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա էր և թիմը լավ էր դասավորվում խաղադաշտում, ինչպես նաև գիտեին մրցակցի թույլ կողմերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում