Ողբերգական դեպք
Հայաստան
Shamshyan.com-ը գրում է․
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահքի փլուզում որի տակ դի կա:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները փլուզման վայրում աշխատանքներ են կատարում՝ քաղաքացու դին դուրս բերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 25-ամյա Ռաֆիկ Ավոյանն էր, ով իր 2 ընկերների հետ եկել էին նշված ավազահանք և ավազ դուրս բերելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր