Բակո Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը՝ Ավետիս Տակեսյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսեւորումներից:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը