ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը նախատեսվում է Երեւանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին տեղեկացրել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումը տեղափոխել Երեւանից Մոսկվա, քանի որ, ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա»,- ասել է նա:
«Եթե իրադրությունն այնպես է դասավորվում, ինչպիսին այն տեսնում ենք, ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատարի՞ հետ»,- ասել է Պետդումայի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)