Հայաստան-Մակեդոնիա. բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում ուժերը կչափի Մակեդոնիայի հավաքականի հետ:
Մեր ընտրանու հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2.70 գործակցով, հյուրերի հաղթանակն ունի 2.55 գործակիցը, ոչ-ոքին` 3.10:
Հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ 20:00-ին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է: 3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)