Արդա Թուրանին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում
Սպորտ
Թուրք հայտնի ֆուտբոլիստ Արդա Թուրանը մեղադրվում է սեռական ոտնձգության, անօրինական զենք կրելու, անձին վիրավորելու, անձի անվտանգությունը խախտելու հատկանիշներով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Արդա Թուրանին սպառնում է 12,5 տարվա ազատազրկում:
Տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստին դատի է տվել NTV հեռուստաալիքը՝ թուրք հայտնի երգիչ Բերքայ Շահինի քիթը կոտրելու և նրա կնոջ նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:
Թուրանը Ստամբուլի զվարճանքի վայրերից մեկում անբարո առաջարկություն էր արել երգչի կնոջը, ապա երգչի հետ ունեցած վեճի ժամանակ կոտրել նրա քիթը:
Ֆուտբոլիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում