Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն. ԱՄՆ փոխպետքարտուղար
Քաղաքական
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվի Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
Նա վստահեցրեց, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել՝ երբ և որտեղ: «Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպումների կայացմանը։ Կարծում եմ՝ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-ասաց նա:
Ջոն Բոլթոնը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի 20-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)