Այս որոշումը հապճեպ բերեցին, որպեսզի այն չանցնի, և դա դարձնեն քաղաքական հերթական հիստերիայի առարկա
Քաղաքական
Ցավով եմ արձանագրում, որ այն հանձնաժողովը, որը ձևավորվել էր նոր կառավարության կողմից՝ մշակելու Ընտրական օրենսգիրքը, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանում 4 ֆրակցիաների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ, ավելին՝ հաշվի չեն առնվել որոշ կոնսենսուսային փոփոխություններ»,-այս մասին քիչ առաջ ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԸՕ շուրջ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկմանը:
Ըստ Սարգսյանի՝ այս օրենսգիրքը, որը բերվել է, ուղղակիորեն չի արտացոլում ներկայիս կառավարության խոստումները: «Կառավարության ծրագիրը, որը բերվեց ԱԺ, կոնկրետ խոստումներ գրեթե չուներ, դրանց մեջ մատների վրա կարելի է հաշվել այն կետերը, որոնք խոստանում էր վարչապետը: Ընդհանուր առմամբ, վիճակը խնդրահարույց է»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Նախկին Պնախարարը կարծիք հայտնեց նաև,որ իշխաությունը հենց նրա համար է, որ լինի իշխանություն, այնուհետև կորցնի այդ իշխանությունը, հետո դառնա ընդդիմություն, պայքարի այդ դաշտում և նորից գա իշխանության:
Իսկ վերջում Սարգսյանն այս ԸՕ-ն համարեց «ուշացած, ձեւական եւ թերի», հավելելով՝ «Ես մի կարծիք եմ հայտնել ու էլի կասեմ, ներկայիս կառավարությունն այս որոշումը առաջ է բերում շատ հապճեպ, որպեսզի այն չանցնի, և նրանք էլի դա դարձնեն քաղաքական հերթական հիստերիայի առարկա: Կառավարությունն ուզում է այս նախագիծը բերելով՝ կատարել իր նախընտրական խոստումը, հետո ձեռքերը լվանա ու ասի՝ տեսա՞ք, ես բերեցի, բայց իրենք չընդունեցին»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել