Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ձորագյուղում հանդիսավորությամբ բացվեց համայնքի մուտքի կամարը

Արցախ

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում, բարերար, ձորագյուղցի գործարար Ներսիկ Մովսիսյանի միջոցներով եւ ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանի նախագծով կառուցվեց եւ հոկտեմբերի 16-ին բացվեց գյուղի մուտքի պատմաճարտարապետական կամարը, որը նստած է բազալտակուռ երկու աշտարակաձեւ խոյակների վրա եւ ազդարարում է բնակավայրի պատմական անվանումն ու հիշողությունը՝ Ալաշկերտ-Շողագա-Ձորագյուղ վերտառությամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մուտքի կամարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում ու արտերկրում բնակվող նախկին ձորագյուղցիներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված հյուրեր:

Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմիառաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանը: «Այս խորհրդանշական կամարը թող դառնա միավորումը մեր ազգի, թող այն ավելի համախմբված ու ավանդապաշտ, հայրենիարժեքներով ապրող ու շնչող դարձնի գալիք սերունդներին»,- օրհնության խոսքում նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը: Մուտքի կամարի բացման պատիվը վերապահվեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանին եւ կառույցի նախաձենող ու հովանավոր Ներսիկ Մովսիսյանին:

«Ձորագյուղում այսօր միասնության ուխտի օր է, որին մասնակից են հազարավոր ձորագյուղցիներ եւ հյուրեր: Պատմական դարերնիրար կամրջող արժեքների մեջ է այս կամարի վեր խոյացման խորհուրդը: 1830 թվականին Արեւմտյան Հայաստանի ԱլաշկերտԳավառի Չլկանի գյուղից Գեղամա աշխարհի Շողվագ պատմական բնակավայրում հաստատվում են 52 ընտանիք, որոնց սերունդները178 տարի շարունակ շենացնում ու ծաղկեցնում են նոր հայրենիք դարձած Շողվագ-Ձորագյուղը: Այսօր Ձորագյուղն ունի 4800 բնակիչ եւ 1300 տնտեսություն, եւ համարվում է Հայաստանի ամենածաղկուն ու հզոր համայնքներից մեկը: Բացի այդ, նրազավակները, որոնց ընդհանուր թիվն աշխարհով մեկ մոտենում է շուրջ 11 հազարի, ապրում ու արարում են նաեւ նրա սահմաններիցդուրս՝ Հայաստանում կամ արտերկրում: Անցած 178 տարիների ընթացքում Ձորագյուղը տվել է  հանրաճանաչ գիտնականներ, գրողներ, զինվորականներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, շինարարներ, աշխատանքի հերոսներ: Նրազավակները հերոսաբար մաքառել են հայրենի հողի պաշտպանության համար թե՛ Սարդարապատում, թե՛ Մեծ հայրենականիռազմադաշտերում, թե՛ Արցախյան ազատամարտում: Ձորագյուղն իր պատմության մեջ հյուրընկալել է Հայոց երեք կաթողիկոսների՝Խրիմյան Հայրիկին, Խորեն Մուրադբեկյանին եւ Գարեգին Առաջինին: Շողվագ-Ձորագյուղը ժամանակին եղել է Աշոտ ԱռաջինԲագրատունու դուստր Մարիամ Սյունեցու նստավայրը, որտեղ նրա հովանավորությամբ վեր են բարձրացել Շողագավանքը եւՄասրուց Անապատ եկեղեցին: Այս կամարն անխոս իրար է կապում մեր պատմական հիշողությունը: Մի խոյակը խորհրդանշում էպատմական Ալաշկերտը, որտեղ մեր նախնիներն աշխարհում առաջին անգամ պետականորեն  ընդունեցին քրիստոնեությունը՝մկրտվելով Արածանիի ջրերում, իսկ մյուս խոյակը՝ պատմական Գեղամա աշխարհը, որի լեռներով մեկ սփռված ժայռապատկերներումքանդակված են հավերժության նշաններն ու խաչերը: Այս նորակերտ հուշարձանը կդառնա մեր հավերժության նորօրյախորհրդանիշը, մեր գալիք դարերի առհավատչյան: Անշուշտ, այս խոյակների տակ դրված է սեր եւ հոգի»,- իր ելույթում նշեց Ձորագյուղիբնակիչ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի  ատենապետ Սարո Ղազարյանը:

«Ներսիկ Մովսիսյանը մեր գյուղի անմահության հուշարձանն է կառուցել ու նվիրել սերունդներին: Մեր համայնքի բոլոր բնակիչներիանունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բարերար Ներսիկ Մովսիսյանին ու ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանին, որոնց ջանքերով մենք ունեցանք այս շքեղ ու արժեքավոր կառույցը: Ձորագյուղում Հայաստանի երրորդ հանրապետությանտարիներին զարգացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնց շարքում իր ուրույն ու մնայուն տեղն արդեն ունի այսհուշարձանը: Համոզված եմ, որ Ներսիկի օրինակին կհետեւեն մեր գյուղի մյուս ձեռներեց-բարերարները՝ ավելի շենացնելով  ուգեղեցկացնելով իրենց հայրենի գյուղը»,- ընդգծեց համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը:

«Ձորագյուղը մեր մյուս համայնքներից տարբերվում է երկու գլխավոր առանձնահատկությամբ: Այն մի բնակավայր է, որտեղ առավելհարգի են կրթությունն ու ավանդապաշտությունը: Այդ առանձնահատկություններն էլ նպաստում են ազգապահպանությանը, մերպատմական հայրենիքի հետ կապված ամեն մի հիշողության ամրապնդմանը: Այս հուշարձանը, անշուշտ, կամրջում է մեր ժողովրդիանցյալն ու ներկան, ապրելու եւ արարելու ձգտումը: Օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր գործարարներին՝ գալ մարզ եւներդրումներ անել տարբեր բնագավառներում, շենացնել ու հզորացնել մեր աշխարհը: Մենք կլինենք ձեզ աջակից ու քաջալերող: Շնորհավորում եմ բոլորիդ այս հուշարձանի բացման առթիվ, ինչը վերածվել է համաժողովրդական տոնի», -հանդիսության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այս հուշարձանի կերտմամբ ոչ միայն հարստանում է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ զորանում էազգապահպանության շրջանակը: Ձորագյուղի տարածքում պահպանված է պատմամշակութային հզոր ժառանգություն՝ հնագույնռազմական 4 ամրոցի ավերակներ, մատուռներ, սրբավայրեր, եկեղեցիներ ու վանքեր, հոգեւոր այլ արժեքներ: Հնում կամարներըխորհրդանշել են քաղաքի դարպասները, որոնք նաեւ հաղթանակի կամարներ են նշանակել: Սա էլ մեր Ձորագյուղի հաղթականդարպասն է, որն այլեւս գրանցվում է պատմամշակութային ժառանգության արժեքների շարքում»,- նկատեց հնագետ, «Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի» Հայաստանյան կազմակերպության նախագահ, «ՀայաստանիՀանրապետության պատմական հանրագիտարանի» հեղինակ եւ գլխավոր խմբագիր, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հակոբյանը:

Վերջինս «Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց կառույցի նախաձեռնող ու հովանավոր Ներսիկ Մովսիսյանին, շնորհակալագրով՝ ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանին:

Միջոցառումն ավարտվեց «Թագավորի գովնդ» ազգային պարով՝ հանդիսության մասնակից հարյուրավոր ձորագյուղցիների կատարմամբ:  

 

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված