Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է Հայաստանում երկրաշարժ է գրանցվել 

Արթուր Բաղդասարյանը խուսափե՞լ է ջրի վճարից

Քաղաքական

«Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը։

Նշենք, որ այս ընկերությունը կապվում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։

«2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով, ինչի կապակցությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ, անցկացնում է մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշված մոնիթորինգի շրջանակում  «Վեոլիա ջուր» ընկերությունից վերցվել են կասկածելի, անտրամաբանական քիչ սպառում կամ ընդհանրապես զրոյական ծախս ներկայացնող կազմակերպությունների բազիսային տվյալները:

Նախատեսվել է դիտարկել շուրջ 2700 բաժանորդների ջրաչափական հանգույցները, որից 1500-ը՝ Երևանում: Ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքում արդեն  իսկ հայտնաբերվել են 100-ից ավելի տարաբնույթ՝ ենթադրյալ  խախտումներ, որոնք պետք է քննարկվեն և դիտարկվեն  «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ: Դիտարկումները դեռևս շարունակվում են ՀՀ մարզերում, որոնց արդյունքները կամփոփվեն հոկտեմբեր ամսվա ավարտին:

Նշված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաև ընկերություններ, որոնք օգտագործում են խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում»:

Նշվածի ապացույց է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազում  դեռևս 2014թ. հիմնադրված և մինչ օրս գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն՝ կոնյակի և գինու գործարանը: Հատկանշական է, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա (որոնցից ամենամեծը «Ղազարավանի» 500մմ-անոց՝ ք. Էջմիածինը սնող ջրատարն է), ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար: Եվ սա այն պարագայում, երբ նման արտադրական հողհատկացումը տվյալ տարածքում ընդհանրապես անթույլատրելի էր:

 Բազմիցս՝ 2017թ. և 2018թ., ինչպես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի,  այնպես էլ Ջրային կոմիտեի և  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փորձեր են արվել «Հայասի գրուպ» ընկերությանը բերել օրինական դաշտ և դարձնել խմելու ջրի բաժանորդ, սակայն վերջինս մերժել է իրենց կողմից խմելու (քլորացված) ջրի սպառման փաստը և  արգելել նշված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը գործարանի տարածք։

Այն, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը իր տարածքում ունի  խմելու (քլորացված) ջրի աղբյուր, փաստվել է մի քանի անգամ՝ տարբեր պատրվակներով գործարանի աշխատակիցներից ծորակից խմելու ջուր խնդրելով. նույն պահին հատուկ նյութի օգնությամբ բաժակում հայտնաբերվել է քլոր, ինչով փաստվել է, որ գործարանի ծորակներով հոսում է քլորացված խմելու ջուր:

Այսպիսով, երկամյա դիտարկումներից համոզված ենք, որ Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը, ունենալով արտադրական մեծ հզորություն, ապօրինի  խմելու ջուր է օգտագործում:  Այսօր ևս, հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով, սակայն պահակային ծառայությունը նրանց դուրս է հրավիրել՝ փակելով դռները, որևէ մեկը ղեկավար անձնակազմից այդպես էլ կապ չի հաստատել այցելուների հետ: Տեղում, հենց պահակակետում դրական արդյունքով կրկնվել է ծորակի ջրում քլորի առկայության ստուգման փորձը:

Դիտարկումները շարունակվում են նաև մյուս մարզերում, որոնց արդյունքները պարբերաբար կներկայացվեն  հանրությանը»,– ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերելՄիջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի 20 զոհ և ավերված շենքեր. Կոլումբիայի արևմուտքը ցնցել է 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժը Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետՀիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել «Յաբլոկո» կուսակցությունը հեռացվեց Պետդումայի ընտրություններից (տեսանյութ)Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ամենադիտված