Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել. Գյուլբուդաղյանց
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով ֆուտբոլիստները փորձում էին հետ բերել երկրպագուների հավատը:
«Նախորդ խաղում և այս խաղում ձգտում էինք արագ գոլ խփել: Մեծ ճնշում եղավ մեր դարպասին, երբ Հենրիխի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասին: Սակայն Յուրան ճիշտ ժամանակին խփեց այդ գոլը»,-րագրողների հետ զրույցում ասաց Գյուլբուդաղյանցը:
Մարզչի խոսքով՝ Ջիբրալթարի դեմ խաղը դժբախտ պատահար էր, և ֆուտբոլիստները երկու խաղում էլ անմնացորդ նվիրվել են: Ըստ նրա, տղաները փորձում, ձգտում էին հետ բերել երկրպագուների հույսը և հավատը:
Մերոնք Մակեդոնիայի ընտրանուն հաղթեցին 4:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)