Միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել երկրում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։
«Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականությունը գագաթնակետին է։ Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ այսինքն, որպես քաղաքական գործիչ, դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ մտածելու բան կա՝ արժե՞ր դա հիմա անել»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «լիարժեք իշխանությունը դեռեւս լիարժեք պատասխանատվություն չէ»։
Նախկին նախագահի կարծիքով՝ դա «միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)