Գևորգ Ղազարյանը` հավաքականի հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրում է երկրպագուներին՝ ի նշան շնորհակալության:
«Մի քիչ ջղայնացած էինք Ջիբրալթարի դեմ խաղից հետո: Հավաքվեցինք և փորձեցինք ցույց տալ, որ մենք ֆուտբոլ խաղալ գիտենք, որ այդ պարտությունը ինչ-որ տեղ պատահականություն էր, ինչ-որ տեղ՝ ոչ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Կիսապաշտպանը փաստեց, որ այս հաղթանակը երկրպագուներին է, քանի որ նրանք ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների կողքին են:
Ղազարյանը շեշտեց, որ ինքը խփած գոլից հետո հատուկ է մոտեցել մարզադաշտում կախված Արայիկ Խանդոյանի նկարին և խոնարվել, այդ կերպ իր հարգանքի տուրքը մատուցելով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)