Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

ՊԵԿ նախագահի անկեղծացումը. ի՞նչ էր ակնարկում Անանյանը

Վերլուծական
Նոր կառավարության տնտեսական քաղաքականության շուրջ նոր կրքեր են բորբոքվում: Մի պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տնտեսությունը թափ է հավաքում թռիչքաձև զարգացման համար,ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փաստում է, որ եթե մոտ ապագայում փաստաթղթի տեսքով չլինի տնտեսական քաղաքականության ուրվագծային տեսլականը, տնտեսական աճը ռեգրեսի կգնա, իսկ տնտեսությունն այս պահին կանգառի մեջ է: Այն, որ տնտեսությունն աճում է միայն «թղթի վրա»՝ ակնհայտ է անգամ շարքային քաղաքացիներին, սակայն, համաձայնեք՝ անսպասելի է նման ակնեղծացում լսել ՊԵԿ ղեկավարից:
 
Ի՞նչ է ակնարկում Անանյանը: Եթե տնտեսությունը կանգառի մեջ է, ինչպես նշում է ՊԵԿ նախագահը, ստացվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված տնտեսական աճը միայն թղթի վրա է և այս հինգ ամիսների ընթացքում որևէ առաջընթաց, առավել ևս՝ թռիչք չի եղել. այն ամենը, ինչ հաջողվել է անել ներկայիս կառավարությանը՝ տնտեսական բալանսը քիչ թե շատ պահելն է, որն, ի դեպ, այնքան էլ լավ չի ստացվել: Մասնավորապես, ԱՄՀ կանխատեսումներով, 2018թ. Հայաստանում գնաճը կլինի 3 տոկոսի մակարդակում։ Մինչ հասարակության եկամուտները կմնան նույնը՝ սպասվում է թանկացումների լուրջ ճնշում։ Հատկապես, որ այն սովորաբար արտահայտվում է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, որտեղ արդեն իսկ նկատվել է գնաճ: Դա, ինքնաբերաբար, բերելու է հասարակության, առավել եւս՝ անապահով խմբերի սոցիալական պայմանների վատացման։ Որքան էլ իշխանափոխության օրերին մեծ սպասելիքներ կային սոցիալական վիճակի բարելավման գործում, էական նշանակություն ունեցող մեկ այլ կարեւոր գործոնի՝ աշխատատեղերի բացման հետ կապված, այնուհանդերձ, այս առումով եւս հասարակությունը ուրախանալու առիթ չունի։ Գործազրկության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ խիստ բարձր։
  
Սակայն ակնհայտ է, որ այսպես չպետք է լիներ, եթե կառավարության՝ կոռուպցիայի դեմ ծավալած պայքարն ի վերջո արդյունք տար: Սյունիք այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի համայնքներին` որպես սուբվենցիա։ Իրականում, պարզվում է, որ ոչ միայն վարչապետի հիշատակած 10 միլիարդը, այլև թալանված գումարներից ընդհանրապես ոչ մի լումա մինչև օրս բյուջե չի հասել։ 3 քննչական մարմիններում քննվող քրեական գործերով ու պաշտոնապես հայտարարված տվյալներով, 2018թ.-ի մայիսի 8-ից մինչ օրս հայտնաբերվել, բացահայտվել կամ հիմնավորվել են 13 218 184 874 դրամի չարաշահումների, հափշտակությունների, պետությունից թաքցված ունեցվածքի դեպքեր: Եթե այս տվյալներին ավելացնենք նաև հուլիսի 7-ին ՀՔԾ հայտարարած նոր տվյալները` Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող 3 341 834 290 դրամի մասին, ապա այդ թիվը կգերազանցի արդեն 16 մլրդ դրամը, ավելի կոնկրետ` կհասնի 16 560 019 164 դրամի:
 
Մինչդեռ այդ գումարները բյուջե չեն մտել, հետևաբար՝ դժվար էր ակնկալել տնտեսական աճ: Այն պարզապես չկա, առկա է տնտեսական աճի փայլուն իմիտիացիա: Չկա նաև ներդրումային բումը: Հարց է առաջանում՝ ո՞վ է ներդրումների բացակայության պատճառը, երբ տնտեսության վիճակը ողբալի է: Իսկ դիմացը՝ սպասվող ձմռան դժվար ամիսներին զուգահեռ՝ հասունանում է ժողովրդին պատասխան տալու ժամանակը, այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ հնարավորինս արագ արտահերթ ընտրությունների կազմակերպումը ոչ միայն օրախնդիր է, այլ նույնիսկ փրկօղակ:
 
Ի դեպ, Անանյանի նման անկեղծացմանը նախորդել է վերջինիս մոտալուտ հրաժարականի մասին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա նման կտրուկ հայտարարությունը կարելի է համարել յուրահատուկ «եզրափակիչ ակորդ», որով ՊԵԿ նախագահը փորձել է բացահայտել տնտեսության իրական վիճակը և այդ վիճակի հիմնական մեղավորներին:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված