Արտյոմ Կանևսկոյը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. փաստաբան
Իրավունք
Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովը, որը հանրությանը հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով, հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին, Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո, այնուհետև կալանավորվել` հուլիսի 1-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Արտյոմ Հարությունովն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արտյոմ Հարությունովին գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)