Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ ձևաչափով կմասնակցեն առաջիկա ընտրություններին
Հայաստան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների պետք է ներկայանա «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ։ Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հակառակ ճամբարից անձանց ներգրավելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Կաբարիկադներ կառուցելու և բարիկադներն ապամոնտաժելուժամանակը։ Չենք ուզում, որ որևէ մեկը մտածի, որհեղափոխությունից հետո իր կյանքը ավարտված է, սա չինշանակում ինդուլգենցիա, պաշտոնյա լինելը որևէ մեկինպատասխանատվությունից չի ազատում, այդ թվում՝ մեզ»։
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներին, Փաշինյանն ասաց, որ իրենց խնդիրը առավել ժողովրդավարական մեխանիզմներ ներդնելն է։
Լրագրողի հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ՀՀԿ–ն առաջադրի Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետ և ընտրի՝ խափանելով խորհրդարանի լուծարումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)