Մահացել է «Ստամբուլի աչքը»՝ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը
Գիտություն և Մշակույթ
Հոկտեմբերի 17-ին Ստամբուլում 90 տարեկանում, մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը»:
Գյուլերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հատկապես Պոլսի լուսանկարներով:
Նա լուսանկարել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչների, գրողների, արվեստի գործիչների:
Արա Գյուլերը բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ է ստացել։ Նրան մեծարել է նաև Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը։
Նա բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ է իրականացրել համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի և այլոց հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)