Շտապօգնության մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լեւոն Ալթունյանի շնորհիվ. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որեւէ հիշատակում չարվեց
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)