Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում. նամակ Արմավիրի նորանշանակ մարզպետին

Հասարակություն

Կրթության մասնագետ Անահիտ Բախշյանը դիմել է նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Հացիկ գյուղի դպրոցի տնօրենի վրա, ում վրա քրեական գործ է հարուցված, բայց շարունակում է պաշտոնավարել. 

Արմավիրի նորանշանակ մարզպետ պարոն Մաթևոսյան,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ լինեք աներեր ՀՀ օրենքների պահանջների նկատմամբ, Ձեր արդարամտությամբ որքան հնարավոր է՝ արագ ընդունվեք մարզի քաղաքացիների կողմից: Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում:
 
Դուք ստանձնել եք մի մարզի կառավարման պատասխանատվությունը, որի ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցների տնօրենների գործունության մեջ առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր են հարուցվել:
 
ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածը 7 կետով հստակ սահմանում է Մարզպետի իրավասությունները, որոնցով Դուք պարտավոր եք առաջնորդվել: Մասնավորապես, մարզպետը
 
1.Վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան:
 
2.Ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.»:
 
Ինչի՞ մասին է խոսքը, ս.թ. հուլիսի 24-ին մարզի Հացիկ գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որտեղ գրված է, բառացի մեջբերում եմ. «Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյան անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով դպրոցի շարժական ու անշարժ գույքի, ֆինանսական միջոցների հետ կապված նախաձեռնել և իրականացրել է ապօրինի գործարքներ, ներառական կրթության ոլորտի մասնագետների և դպրոցի տնօրենի օգնականի նշանակման հարցում դրսևորել է անձնական և խմբային շահագրգռվածություն, իսկ 2017 թ.-ի սեպտեմբերի ամսին Նելլի Մնացականյանից անձամբ շորթմամբ պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել խոհարարի աշխատանքից»։
 
Հավելեմ այն, ինչ քննիչը չի արձանագրել: Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում գոյություն չունի «տնօրենի օգնական» հաստիք, սակայն այդ դպրոցի գործող տնօրենի հայրը, ով դպրոցի նախկին տնօրենն է եղել, աշխատում է այդ պաշտոնում ու ստանում 110000 դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ մանկավարժները չեն վարձատրվում գրավոր աշխատանքների և այլ լրացուցիչ աշխատանքների համար:
 
2016 թվականին Տաթևիկ Մկրտչյանն իր հայրիկից հետո սկզբից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո՝ տնօրեն ու ըստ մանկավարժ Գայանե Վարդանյանի, դպրոցում տեղյակ չեն եղել տնօրենի մրցույթի հայտարարության, կառավարման խորհրդի այն նիստի մասին, որի ժամանակ տնօրեն է ընտրվել Տաթևիկ Մկրտչյանը:
 
Պարոն մարզպետ, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, երբ իր նկատմամբ հարուցված գործով նախաքննություն է իրականացվում: Վստահ եմ, որ Դուք շահագրգռված եք մարզում հաստատել Օրենքի իշխանություն և որպես նորանշանակ ու շատ երիտասարդ մարզպետ, ուզում եք մարզում կարգ ու կանոն հաստատել:
 
Հետևաբար, Օրենքի պահանջով, մարզի դատախազի միջնորդությամբ Դուք կարող եք ժամանակավորապես դադարեցնել գործող տնօրենի լիազորություններն ու քննչականին առաջարկել հնարավորինս արագացնել նախաքննության ավարտը, որոնք 3 ամիս է մնացել են քննչական մարմինների դարակներում, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, որը վնասում է նախաքննության օբյեկտիվ ընթացքին: Շնորհակալություն համագործակցության համար:
 
Անահիտ Բախշյան
 
Կրթության փորձագետ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված