Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը հայտնի է
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է:
Ինչպես տեղեկացնում է Punch Boxing պրոմոթերական ընկերությունը, հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, ով կանցկացնի իր 11-րդ մենամարտը: Աբգարյանը կմրցի մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ է տոնել ու կրել 10 պարտություն: Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տոնել իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)