Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնում է քաղբանտարկյալի «ոտքերը ջարդել» (ձայնագրություն)

Քաղաքական

Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ Պատճառն եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է Մանուկյանը։ Նա նաեւ մեզ տրամադրել է համապատասխան ձայնագրությունը։

Ամեն ինչ նախ հերթով։ «Ես քաղաքապետի պաշտոնակատարին անձամբ չեմ ճանաչում, չնայած փոքր ժամանակ տեսել եմ մի քանի անգամ։ Այն թաղամասը, որտեղ ինքն է ապրում, ապրել է մորաքույրս, ինքն այդ ժամանակ տասներկու տարեկան էր։ Իրա հետ վերջին շրջանում երբեք չեմ խոսել, փորձեր  արել եմ իհարկե խոսել, ես պայքարել եմ հեղափոխության համար, ինձ համարում եմ այս հեղափոխության պայքարի հիմնադիրներից մեկը։ Ես, որ 2003 թվականին պայքարում էի, Դիանան սեղանի տակից վազելով էր անցնում, հիմա պատահական դարձան հեղափոխական։ Բայց Արսենի հետ (խոսքը փոխքաղաքապետի մասին է, ով նաեւ Էջմածնի ՔՊ կառույցի ղեկավարն է: Ի դեպ նրա եւ Գեւորգ Մանուկյանի հեռախոսազրույցը եւս մեր տրամադրության տակ է։ Այն կհրապարակենք առաջիկայում) ունեցել եմ զրույց։ Առաջին անգամ, որ զանգել եմ իրեն, պատճառն եղել է այն, որ նա մի անգամ ժողով էր հրավիրել, որին մասնակցում էին Էջմիածնի ակտիվը։ Նա հայտարարել է, թե բա գիտեք ես ով եմ, ես մի տարի է Փաշինյանի կողքին եմ, ես նարդվան էի բռնում Նիկոլը հելնում էր կռիշները»,- պատմեց Գեւորգ Մանուկյանը։ Այդ ժամանակ է ըստ Մանուկյանի ինքը կապ հաստատել փոխքաղաքապետի հետ։ «Դիանան քաղբանտարկյալներին դատող դատարանում է աշխատել։ Ես ջղայնանում եմ, եւ զանգում եմ Արսենին, ասում եմ Արսեն ջան, բա ոնց եղավ, որ այդպես եղավ։ Ասում է, ախպեր ջան վերեւներից են նշանակել։ Հետո նույն թեմայով ես զանգում եմ Փաշինյանի օգնականներից մեկին, անունը չեմ ուզում ասել։ Ասում եմ, սենց թեմայա, ասում է  Գեւորգ փաստեր, հետո դա ինչ կապ ունի․․․»,- ասաց Մանուկյանը։

Գեւորգ Մանուկյանը նաեւ պատմեց, որ քույրը տեղեկանալով, որ քաղաքապետարանում թափուր աշխատատեղեր կան, փորձում է դիմել։ Քաղաքապետարան է ուղարկում ինքնակենսագրականը։ Քույրը հրավիրվում է հարցազրույցի, սակայն աշխատակիցները, ըստ Մանուկյանի, հարցնում են, թե արդյո՞ք նախկինում քույրը եղել է ՀՀԿ անդամ, հետո անդամակցել ՔՊ-ին։ Պատասխանը բացասական է լինում, ինչի պատճառով էլ աշխատանքի չեն ընդունում։

Ինչ վերաբերում է Դիանա Գասպարյանի հոր զանգին, որտեղ նա սպառնում է Գեւորգ Մանուկյանին, ապա պատճառը եղել է այն, որ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիանան աշխատել է նույն այն դատարանում, որտեղ դատել են քաղաքական հայացքների համար, եւ, բացի այդ, ըստ Մանուկյանի, Դիանան հայտարարել է, որ այդ դատարանում դատվել են միայն շարքային գողեր, եւ ոչ թե քաղբանտարկյալներ։ Ի դեպ, Մանուկյանը մեզ տրամադրել է նաեւ Դիանա Գասպարյանի հոր ֆեյսբուքյան նամակը, որտեղ եւս վիրավորանք է ուղղված Մանուկյանին։

Գրառումից հետո քաղաքապետի պաշտոնակատարի հայրը զանգահարում է Գեւորգ Մանուկյանին։

Ներկայացնում ենք ձայնագրությունը։

Նշենք, որ թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ եւ նաեւ Դիանա Գասպարյանի մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ։

Հավելենք, որ Գեւորգ Մանուկյանը 2008 թվին մարտի մեկի գործով է  դատապարտված եղել։ Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված