Լինելու է մեծ մարդասիրական համաներում․ Զեյնալյան
Հասարակություն
«Հայաստանում այսօր քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Այս կառավարությունը, արդարադատությունը լուծել են այդ խնդիրը։ Չկա մեկը, ով քնելու տեղ չունի, չկա հերթով քնելու խնդիր։ Այսօր քրեկատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների թիվը հասնում է 2930-40-ի։ Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել և նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չի, մենք դատապարտյալների ավելցուկ չունենք։ Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո, կառավարությունը հանրության անունից այս ժեստն անում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Զեյնալյանը նշեց, որ իրավունք չունի կոնկրետ թիվ հայտարարել այս պահին, բայց լինելու է շատ մեծ մարդասիրական համաներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)