Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մեսիջը

Վերլուծական

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է Հայաստանում ստեղծել  կուսակցություն, հավաքել նոր քաղաքական թիմ, նոր մարդիկ և լցնել այդ առումով ընդդիմադիր դաշտում ձևավորված վակուումը: Հասկանալի է, որ ֆորմալ առումով՝ Քոչարյանը ընդդիմության է լինելու Նիկոլ Փաշինյանին, իսկ ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա վերջիններս Քոչարյանի հայտարարությունից հետո մանևրելու լայն դաշտ են ձեռք բերում: Բանն այն է, որ Քոչրարյանի կուսակցական հայտը ոչ թե քաղաքական դաշտում ակտիվության ազդանշան է, այլ մեսիջ ներքաղաքական դաշտի խաղացողներին: Քոչարյանն իրեն սահմանազատում է այն ուժերից, որոնք տեսականորեն կարող էին դառնալ Երկրորդ նախագահի քաղաքական վերադարձի տրամպլինը:

Միևնույն ժամանակ, այդ ուժերը մաքրվում են Քոչարյանի անվան հետ կապվելուց, ինչը նախընտրական շրջանում նրանց օդի և ջրի պես անհրաժեշտ է: Քոչարյանի՝ նման լավությունն իհարկե ունի նաև իր պատճառները՝ Երկրորդ նախագահին միանշանակ ձեռնտու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից բացի՝ բոլոր մյուս քաղաքական ուժերը որքան հնարավոր է՝ շատ ձայն հավաքեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Թեև Քոչարյանը ձևավորում է սեփական քաղաքական թիմը, դա դեռևս չի նշանակում, որ հետագայում համագործակցությունը նույն ՀՀԿ-ի, կամ ՀՅԴ-ի հետ՝ բացառվում է: Այս պահին Քոչարյանը թայմ աութ է վերցնում, և այդ դադարը ձեռնտու է բոլոր կողմերին: Երկրորդ նախագահը քաջ գիտակցում է, որ այս պահին իր քաղաքական վարկանիշը թույլ չի տալիս մտնել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, սակայն հետագայում, խորհրդարանական ընտրություններից հետո ունեցած ռեսուրսների շնորհիվ ձևավորելով սեփական թիմը և հենվելով որոշակի քանակությամբ ձայն հավաքած քաղաքական ուժերի աջակցության վրա՝ Քոչարյանը կարող է հաջողել:

Հարցազրույցի ժամանակ հնչեցրած ևս մեկ կարևոր մեսիջ՝ ուղղված էր Սերժ Սարգսյանին: Քոչարյանը, մասնավորապես, հայտարարել է, որ իր նորաստեղծ քաղաքական թիմում կարող են տեղ գտնել նաև նախորդ իշխանության ներկայացուցիչները, այսպես ասած՝ «հները»: Խոսքը, իհարկե, առաջին հերթին ՀՀԿ-ականների և ՀՀԿ-ից հեռացածների մասին է, և Քոչարյանը բացահայտ ակնարկում է, որ վերջիններս կարող են մոտ ապագայում հանգրվանել իր թիմում: Մյուս կողմից՝ Քոչարյանը շեշտում է, որ նոր քաղաքական թիմի կորիզը լինելու է երիտասարդությունը: Այսինքն՝ լավ հասկանալով, որ անմիջական քաղաքական դերակատարմամբ իր դրությունը բարդացնելուց բացի, որևէ այլ արդյունքի հասնել չի կարող, Ռոբերտ Քոչարյանն այժմ սկսել է գուցե մտածել այն մասին, որ պետք է քաղաքականության մեջ «լինել» ոչ անմիջականորեն, այսինքն՝ ֆինանսավորել քաղաքականությունը այլ ֆորմատով, նոր երիտասարդական ձևաչափի միջոցով:

Մեծ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել մարդ-կուսակցություններից կազմված դաշինքի միջոցով, սակայն նա, ըստ էության, մերժում է այդ տարբերակը՝ հասկացնելով, որ երկարաժամկետ քաղաքական պրոյեկտ է ցանկանում ստեղծել և ամբողջությամբ խաղի մեջ մտնել արդեն դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

 

Ս.Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված