«Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի ընտրություններին
Քաղաքական
«Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահարթ խորհրդրանական ընտրություններին։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զարույցում ասաց կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը։
Նա չմանրամասնեց, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել և ով կգլխավորի նախընտրական ցուցակը՝ նշելով՝ դեռ պարզ չէ։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրություններից, Ավետիսյանը պատասխանեց․
«Լուրջ ակնկալիքներ ունենք, սակայն ամեն ինչ կախված է ժողովրդից։ Այս պահին կանխատեսումներ անելու համար շատ շուտ է»։
Ավետիսյանը նաև նկատեց, որ իրենց կուսակցությունը ներկա կազմով չի գնա ընտրություններին․ «սպասվում են նաև համալրումներ»։
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը և «Սասնա Ծռեր» խմբավորումը ստեղծել են «Սասնա Ծռեր» անունով քաղաքական կուսակցությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)