Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա
Սպորտ
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել Դոհա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Ընտրանին 4 մարզիկով նախորդ գիշեր մեկնել է մրցավայր: Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Հայաստանի թիմը կմասնակցի թիմային պայքարին, որտեղ ընդգրկվելով 24 թիմերի շարքում, իրավունք կստանա մասնակցելու 2019 թվականի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի այս տարվա առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)