Երևանի 2800-ամյակի առիթով Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով
Հասարակություն
Երևանի 2800-ամյակի առիթով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով, այս մասին հայտնում է Վիլնյուսի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ երեք տարբեր կամուրջներ պատվել են հայկական եռագույնի գույներով՝ կարմիր, կապույտ և նարնջագույն:
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին։ Երևանը տոնում է իր 2800-ամյակը։
Վիլնիուսի կամուրջները հատուկ կլուսավորվեն՝ ի պատիվ մեր ընկերների», - նշված է հրապարակված տեսանյութին կից:
Հայտնի է, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունն իր երախտագիտությունն է հայտնել Վիլնյուսի իշխանություններին նման գեղեցիկ ու յուրահատուկ անակնկալի համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել