Քիմ Քարդաշյանը հայտնվել է պարեր աստղերի հետ շոուի փորձի ժամանակ՝ իր սանիկին աջակցելու (լուսանկարներ)
Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանն անակնկալ կերպով հայտնվել է պարեր աստղերի հետ շոուի փորձի ժամանակ, որպեսզի աջակցի իր սանիկին։

Ռեալիթի շոուի աստղը հանդիսանում է հայտնի բասկետբոլիստ Սքոտի Պիպենի եւ նրա կնոջ՝ Լարսայի դստեր՝ Սոֆիի կնքամայրը։

ԱՄՆ-ում պատրաստվում է Dancing With the Stars: Juniors շոուի հերթական եթերաշրջանը։ Եվ ահա հենց այնտեղ մասնակցում է Լարսայի դուստրը՝ Սոֆիան, ով երեկ փորձի էր եւ պատրաստվում է իր ելույթին։
Եվ շատ պատահական շոուին ներկայանում է աղջկա կնքամայրը՝ Քիմ Քարդաշյանը (ի դեպ, 2008թ․-ին Քիմը ևս մասնակցել է այս նախագծին)։

Ինքը Սոֆիան, ով պետք ելույթ ունենա վաղը շոուի ժամանակ շնորհակալություն է հայտնել Քիմին աջակցության համար եւ խոստացել է պարել իր ուժերի առավելագույն չափով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)